ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
Հոկեյի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Յակուշևը Матч ТВ-ին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը մեծ մարզիկ է, ով մեծ հարգանք է վայելում բոլորի շրջանում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Անձամբ ճանաչում եմ Նիկիտա Պավլովիչին։ Նա անվանի մարզիկ է և մեծ մարդ։ Նա շատ բան է արել ոչ միայն «Սպարտակի», այլև ողջ հայրենական ֆուտբոլի համար։ Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի հետ հաղթել է Օլիմպիական խաղերում, իսկ «Արարատի» հետ երկրի չեմպիոն է դարձել արդեն որպես գլխավոր մարզիչ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ