ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնայի ակումբի պաշտպան Ժերար Պիկեն շնորհավորական ուղերձ է գրել ծագումով հայ ԽՍՀՄ ֆուտբոլիստ 95-ամյա Նիկիտա Սիմոնյանի համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տելեգրամյան ալիքը:
Պիկեն ջերմ խոսքերով դիմել է ռուսական սպորտի վետերանին:
«Բարև, իմ ընկեր, Նիկիտա Սիմոնյան: Ծնունդդ շնորհավոր: Սա քո 95 -ամյակն է, հուսով եմ, որ հիանալի օր կունենաս ընտանիքի և ընկերների հետ: Պինդ գրկում եմ Ձեզ Իսպանիայից»,- ասել է հայտնի բարսելոնացին։
Հիշեցնենք, որ խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, ֆուտբոլային գործիչ, ինչպես նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր ծննդյան օրը:
Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՌՍՖՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ:
--00--ԿԿ