ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
Մենք չենք հետաձգում և չենք շտապում կատարել մեր պարտքը։ Այն, ինչ ողջամիտ է և ճիշտ՝ քաղաքական և ռազմական որոշումներ կայացնողների կարծիքով, կարվի ժամանակին և անհրաժեշտության դեպքում նորից կարվի ապագայում: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ուրբաթօրյա քարոզի ժամանակ՝ Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի հիշատակի արարողության ժամանակ։
«Սգում ենք Հասան Նասրալլայի նահատակությունը։ Սա մեծ կորուստ է, որն իսկապես մեզ սգի մեջ է գցել։ Մեր վիշտը ոչ մի դեպքում չի նշանակում ընկճվածություն, շփոթություն, ոչ էլ՝ հիասթափություն։ Նասրալլայի մարմինը լքեց մեզ, բայց նրա ուղին և աղաղակը միշտ կմնան մեզ հետ: Նա դիմադրության դրոշն էր: Նահատակ Նասրալլայի ամենակարևոր ուղերձը Լիբանանի ժողովրդին իր կենդանության օրոք հետևյալն էր՝ մի հիասթափվեք կորուստներից, դիմադրեք ագրեսոր թշնամուն և տապալեք նրան։
Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի դիմակայել թշնամուն, որը գրավել է հողը և ավերել կյանքը: Սիոնիստական ռեժիմը արմատներ չունի, արհեստական է և անկայուն և երբեք չի հաղթի ՀԱՄԱՍ-ին և Հըզբոլլահին: Որևէ մեկի և ցանկացած խմբի կողմից ռեժիմին հասցված ցանկացած հարված հարված է տարածաշրջանին և ողջ մարդկությանը։
Այս տարածաշրջանի պետություններն ի վիճակի են խաղաղության հասնել։ Այս մեծ ու փրկիչ նպատակի համար անհրաժեշտ են ազգերի ու պետությունների ջանքերն ու պայքարը»,- նշել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ իր ելույթում։

--00—ՍՊ