ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
Իրանը ունակ է միաժամանակյա հարված հասցնել Իսրայելի ողջ էներգետիկ ոլորտին, եթե այդ երկրի իշխանություններն ապակառուցողական գործողություններ ձեռնարկեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Հայտարարությունը հոկտեմբերի 10-ին հնչեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադավին:
«Եթե զավթիչները սխալվեն, ապա հարձակում կձեռնարկենք նրանց էներգամատակարարման աղբյուրների, էլեկտրակայանների, բոլոր նավթավերամշակման գործարանների և գազի հանքավայրերի վրա: Իրանը մեծ և ընդարձակ երկիր է՝ բազմաթիվ տնտեսական կենտրոններով, իսկ Իսրայելն ունի երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարաններ, որոնք կարող ենք միաժամանակ գրոհել»,- նշել է նա:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ