ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն աջակցել է արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանին Ուկրաինայի ԶՈՒ հարվածներին՝ հավելելով, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը դաշինքի յուրաքանչյուր երկրինն է, գրում է Reuters-ը։
«Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն, ինչպես ասում է միջազգային իրավունքը, նման պաշտպանությունը չի ավարտվում սահմաններին... այն ենթադրում է նաև ագրեսորի տարածքում լեգիտիմ թիրախները խոցելու իրավունքը», -հայտարարել է Ռյուտեն:
--00—ՍՊ