ՔՊ-ն շուտով TikTok-ով ու YouTube-ով է նախարար փնտրելու, մասնագետները չեն ուզում նրանց հետ աշխատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Երբ Ալիևի պահանջներին Փաշինյանը լռությամբ է պատասխանում, միջազգային հանրությանը տալիս է հնարավորություն՝ Բաքվին չզսպել, Ադրբեջանն էլ օգտվում է առիթից։ Փաշինյանը միջազգային հանրությունից միայն մի բան է խնդրում՝ մնալ իշխանության, իսկ Ալիևին ու Էրդողանին Փաշինյանի նման իշխանությունը ձեռնտու է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ 

Խոսելով արդարադատության նախարարի հրաժարականի մանրամասներից՝ Մեսրոպ Առաքելյանը նկատեց, որ դա էժանագին շոու է, բացառված է, որ առանց Փաշինյանի իմացության պատգամավորները որոշեն Փաշինյանի կառավարության նախարարին հեռացնել։ 

Անդրադառնալով այն հանգամանքներին, որ գործող իշխանության անդամներից շատերն են հրաժարվել գործադրի անդամ դառնալու առաջարկից՝ Առաքելյանը նշեց՝ թիմից շատերն ուզում են Փաշինյանից հեռու մնալ, «շառից հեռու» պատգամավոր լինել, նախարարի պաշտոնը պատասխանատու աշխատանք է ակնկալում։ «Այս ամենը խոսում է նրանց կադրային սնանկության մասին, թիմում ոլորտային մասնագետներ չկան, ով էլ մասնագետ է` չի ցանկանում Փաշինյանի հետ աշխատել։ Շուտով TikTok-ով ու YouTube-ով են նախարար փնտրելու»,- ընդգծեց Առաքելյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ