ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Պատերազմն ու համավարակն էականորեն վատթարացրել են մարդկանց կյանքի որակը։ Սակայն այս տարվա բյուջեն կառավարելի է։ Այն սոցիալական պարտավորությունները, որոնք ստանձնել է պետությունը, երեք ամսվա ընթացքում պատշաճ կատարվել են և կատարվելու են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Առաքելյանը վստահեցրել է, որ թոշակների և աշխատավարձերի վճարման խնդիր չի լինելու՝ հերքելով նաև այն մեկնաբանությունները, որ առաջիկա ամիսներին սով է սպասվում։
Նախարարը խոսել է զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների, տեղահանված արցախահայությանը տրամադրվող պետական աջակցության ծրագրերի, հաշմանդամության տրամադրման և պրոթեզավորման գործընթացի և այլ հարցերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։