ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 13, 24News
ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում ընկել է, ՔՊ թեկնածուն չընտրվեց, նրանք ընտրությունների ժամանակ շանս չունեն։ ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը Գյումրիում ընտրությունների ժամանակ երկրորդ տեղը գրավեց, նրան չնեղացնելու, տանջանքը փոխհատուցելու համար նշանակեցին մարզպետ։ Դա խոսում է այն մասին, որ Փաշինյանը վերադասավորվում է, որպեսզի կարողանա իշխանությունը պահել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Անդրադառնալով ՔՊ-ի ներսում եղած խնդիրներին և Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու որոշմանը, Առաքելյանը ընդգծեց, որ խորհրդարանական պետությունը նման ձևով չպետք է հարցերը լուծի․ «Պատգամավորներն ինչո՞վ են զբաղված, բայց հենց դա է իրենցը՝ ոգևորված խարդավանքներ անեն, իրար տակ փորեն, բամբասեն, հանուն պաշտոնի պատրաստ են կարմիր գծերը հատել։ Հովիկ Աղազարյանը 2017-ին ռեյտինգային ընտրակարգով ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ շատ ձայն է հավաքել, նա քաղաքական հետագիծ ունի, միայն Փաշինյանին չի պարտական։ Իսկ ՔՊ-ից շատերը «վիզիտկայի» չափ կենսագրություն ունեն»,-ընդգծեց Առաքելյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ