ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Փաշինյա՛ն, հերի'ք է կեղծ թեզերովդ ժողովրդին խելագարության հասցնես, եթե անվտանգության համար բանակն առաջնային տեղում չէ, ապա ի՞նչն է ամենակարևորը։ Առանց բանակի ոչ մի բան ենք դառնում, ամբողջ աշխարհի համար անվտանգության թիվ մեկ երաշխավորը զինված ուժերն են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը` անդրադառնալով այսօր Փաշինյանի արտահայտած այն մտքին, որ Հայաստանի անվտանգության համար ոչ առաջին, ոչ էլ երկրորդ տեղում է բանակը։
Խաչատրյանի կարծիքով, Փաշինյանը դիվանագիտության մեջ պարտվել է, չի կարողացել օկուպացված տարածքները հետ բերել։ Հիմա էլ խաբում է, իբր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ չի բերելու, սահմանազատմամբ ադրբեջանցիները հետ կգնան։
«Անդունդի եզրին ենք հայտնվել, լավ բաներ չեն սպասվում, տակից պայմանավորվածություններ կան, Փաշինյանն էլ սկսել է Ադրբեջանի պահանջներով քարոզչություն իրականացել բանակի և անվտանգության հետ կապված։ Նա բռնել է ամեն ինչ զիջելու կործանման ուղին»,- ընդգծեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ