ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Նիկոլ Փաշինյանի ելույթն ուղերձ էր միջազգային և սեփական հանրությանը, որ Հայաստանի գործող իշխանությունը պատրաստ է Արցախի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը։
Ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր․ «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ «մի փոքր իջեցրե՛ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»»։
Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների՝ Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ նույնաբովանդակ մտքերին երեկ հայտարարությամբ միաձայն արձագանքել էր Արցախի Հանրապետության ԱԺ-ն։ «Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»,- մասնավորապես նշվում էր ԱԺ հայտարարության մեջ:
Քաղաքագետ Աննա Կարապետյանի խոսքերով՝ Հայաստանի գործող իշխանությունների հայտարարություններն առնվազն չեն հակասում թուրք-ադրբեջանական օրակարգին․ «Ավելին, ի՞նչ է ասում Փաշինյանը՝ ահաբեկում է սեփական ժողովրդին՝ ասելով, որ «շատ մեծ է պատերազմի հավանականությունը», «Ադրբեջանը կդիմի ուժի», «Ադրբեջանն ուժով իր ուզածը կվերցնի»»։
Մանրամասները՝ տեսանյութում։