ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Բուլղարիայում մեկնարկած բնցքամարտի Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում իրենց մեկնարկային մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանն ու 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ադամյանն առավելության է հասել բելգիացի Օսամա Էլ Մոսաուիի նկատմամբ, իսկ Ճղրիկյանը ուժեղ է գտնվել Կոսովոյի ներկայացուցիչ Դոնալդ Սիլայից։
Ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել նաև Հարություն Հակոբկոխյանը:
--00—ԼՀ