Հիշեք 2020-ի հունվարին «աննախադեպ» քիչ զոհերի մասին Նիկոլի գրառումը, չարագուշակ կանխատեսում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

129826

Նորից զոհ, նորից անհայտ հանգամանքներում։ Հիշեք 2020 թվականի հունվարին Նիկոլի ստատուսը Բանակում «աննախադեպ» քիչ զոհերի մասին, չարագուշակ կանխատեսում էր։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հոկտեմբեր 15-ին Ազգային ժողովում պաշպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում հանցավորության վիճակի մասին հանրային քննարկում է կայանալու: Հարցի քննարկման ժամանակ առաջարկում էի գլխավոր զեկուցողների թվում կանչել ռազմական ոստիկանության պետին, միայն բջջայինը ձեռքին զինծառայողների շարքի առաջ զեկույց ընդունելով չի ավարտվում նրա պարտականությունները:

Տեսնեմ՝ կգա՞, անծայր հարցեր կան նրան ուղղելու»:

--00—ՅՄ