Քյարամյանի մակարդակի անձը չպետք է պաշտոնավարի, ստորագրահավաք եթե սկսեն, կստորագրեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Տղայիս ասել եմ՝ ոչ մի կոմպրոմիսի չգնաս, թող գործը քննվի: Շատերը գնում են կոմպրոմիսի, փողի մի մասը մուծել են, մյուս մասը ներել են կամ կալանավորել են, ասելով՝ կնոջդ, տղայիդ կկալանավորենք: Քյարամյանին թվում է՝ պետությունից գողացած փողերն է հետ բերում, բաց այդպես չէ: Այս մասին 24News-ին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում իր և քննչական կոմիտեի նախագահի միջև եղած վեճին:

Պատգամավորի խոսքով, ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդիրներ կան, տնտեսվարողները երբեմն սպառնալիքների են ենթարկվում:

Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին աշխատանքից ազատելու համար ստորագրահավաք իրականացնելու լուրերին, պատգամավորը նշեց, որ իր կարծիքով, Քյարամյանի մակարդակի անձը նպատակահարմար չէ, որ պաշտոնավարի:

 «ԱԺ-ում նման պահվածք ունեցող պաշտոնյան նպատակահարմար չէ, որ պաշտոնավարի, ես իր դեմ ստորագրահավաք չեմ իրականացնի, բայց եթե իր դեմ ստորագրահավաք սկսվի, կմասնակցեմ»,-ավելացրեց պատգամավորը:

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ