ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Եթե Արգիշտի Քյարամյանը ապացուցի, որ իմ որդու համար իմ խնդրանքով իրեն միջնորդել են, ես չեմ սպասի, որ իմ վրա քրգործ հարուցեն, հաջորդ օրը մանդատս վայր կդնեմ։ Այս մասին 24News-ին ասել է ԱԺ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու հավելել, թե իր կարծիքով այդ խառնվածքի տեր մարդը (ի նկատի ունի Քյարամյանին — խմբ.) չպետք է նման պաշտոն զբաղեցնի, բայց այդ որոշումը ընդունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աղազարյանի հետ ամբողջական եթերը՝ 22:15-ին, «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդմանը։
-00—ԼՀ