ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կարծում է, որ նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է։
Գայլանը չի կարծում, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ և զանգովի արդարադատություն։
«Ես կարծում եմ, որ բոլոր քրեական գործերը հարուցվել են կոնկրետ հանցավոր արարքների հակազդեցություն նպատակով»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե զանգովի արդարադատության բացակայության պայմաններում Քյարամյանը ինչո՞ւ է պնդում, որ Հովիկ Աղազարյանի որդու գործով իրեն երկու անգամ զանգել են, նախարար արձագանքեց․ «Քյարամյանին զանգել են, բայց արդյունք տվե՞լ է։ Զանգովի արդարադատության մասին մենք խոսում ենք այն դեպքում երբ այդ զանգը նպատակակետին հասնում է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ