Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվածից 2 մարդ է վիրավորվել. SANA

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ցվ.p

Վաղ առավոտյան իսրայելական ուժերն ավիահարված են հասցրել սիրիական Լաթաքիա քաղաքին, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, պատճառվել է նյութական վնաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Նշվում է, որ Իսրայելն օդային հարձակում է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ թիրախավորելով Լաթաքիայի հարավ-արևելյան մուտքի մոտ գտնվող օբյեկտներից մեկը։ 

Իր հերթին, Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել է, որ իսրայելական հարվածը հասցվել է Լաթաքիա քաղաքում գտնվող զինապահեստին։

Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիային հարված հասցնելու մասին ոչինչ չի հաղորդել։

--00—ԼՀ