ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է «Հայկական ատոմակայանին (ՀԱԷԿ) և Հայկական ատոմային կարգավորող մարմնին (ՀԱԿՄ) տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը», որը տեղի է ունեցել Մեծամորում։ Հաղորդոում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանմամուլի ծառայությունը։
«Նույնիսկ իննսունականներից սկսած՝ ԵՄ-ի համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում բնութագրվել է տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակմամբ, վերապատրաստումներով, ռադիոակտիվ թափոնների կառավարմամբ և միջուկային անվտանգության երաշխիքներով։
Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը սկսած իննսունականներից հասել է 70 միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհների․ սա ԵՄ հանձնառության հստակ նշան է։
ԵՄ դեսպանն իր խոսքում նշել է նաև ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերի մասին՝ 11 միլիոն եվրոյի չափով, և ՀԱԿՄ-ում ընթացող 1 ծրագրի մասին՝ 1.5 միլիոն եվրոյի չափով, որոնք ֆինանսավորվում են Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի (INSC) շրջանակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ