ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Կշարունակենք աջակցել տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության գրառման մեջ:
«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
«Շնորհակալ եմ տեղացիներին սուրճի և հյուրընկալության համար: ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը», - նշված է գրառման մեջ:
--00—ՅՄ