ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր փակ նիստ է տեղի ունեցել, որին ներկա է եղել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:
Ըստ տեղեկությունների՝ հանձնաժողովում քննարկվել է վիզաների ազատականացման, առևտրի զարգացման և Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությանը վերաբերող հարցեր:
Ընդգծենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր խոսել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի մասին, նշելով, որ դրանք են՝ միմյանց դեմ միջազգային հայցերից զերծ մնալն ու սահմանին երրորդ երկրների ներկայության բացառումը:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ