ՆԱՏՕ-ի երկրները ծրագրում են ձեռք բերել ՀՕՊ համակարգեր և հրետանու հազարավոր միավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

դ.p

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պատրաստվում են իրենց զինանոցները համալրել զգալի քանակությամբ ՀՕՊ միջոցներով, հրետանային համակարգերով և նորագույն ինքնաթիռներով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռյուտեն հայտնել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների երկօրյա նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պլանավորում են ձեռք բերել հազարավոր հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և հարյուրավոր ժամանակակից ինքնաթիռներ, հատկապես F-35 կործանիչ-ռմբակոծիչներ», - ասել է նա։

Ռյուտեն հիշեցրել է, որ դաշնակիցները պաշարները համալրելու համար նաև գնում են Patriot զենիթահրթիռային համակարգերի հազար հրթիռ։

Հոկտեմբերի 17-ին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման առաջին օրը, Ռյուտեն հայտնել էր, որ Ուկրաինան շուտով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կդառնա։

--00—ԼՀ