Սխալ է, որ բերենք 3-րդ երկիր մտցնենք էս պրոցեսի մեջ, ռիսկերի մեջ կմխրճվենք. Գրիգորյանը՝ Մինասյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21 , 24News

Հայաստանի կառավարությունը կարծում է, որ երրորդ երկրի ներկայությունը Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման գործընթացում միայն կարող է խանգարել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։

«Եթե կա հնարավորություն, եթե մենք սուվերեն պետություն ենք, պետք է առանց միջնորդների բանակցել։ Վեճերի լուծման կարգը շատ բարդ բան է, բայց եթե մենք երրորդ երկիր բերենք ու դարձնենք արբիտրաժ, ես չգիտեմ, թե ինչ շահերի բախում կլինի։ Մենք կարող է այնպիսի ռիսկերի մեջ մխրճվենք, որ մեզնից անկախ որոշում լինի, որը մեզ համար դառնա պարտադիր»,- պատասխանեց նա ընդդիմադիր պատգամավորին։

Գրիգորյանը նաև հավելեց, որ սահմանազատման պատասխանատուն ինքն է, որի համար չի փոշմանում, կարծում է՝ այն անհրաժեշտ գործընթաց է։

--00—ԼՀ