Իրանը հերքում է իսրայելական ավիահարվածների հետևանքով 20 ռազմական օբյեկտների ոչնչացման լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ձ

Իրանի կառավարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Իսրայելի օդային հարվածները ոչնչացրել են 20 ռազմական օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Օդային հարվածներից վնասված օբյեկտների թիվը մի քանի անգամ ավելի փոքր է։ Նման տեղեկություն տարածելով՝ իսրայելական կողմը փորձում է թաքցնել այն փաստերը, որոնք վկայում են, որ հարձակման փորձը թույլ է եղել»,-նշել է իրանական գործակալությունը։

--00—ԼՀ