ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Իսրայելական օդանավերն ավիահարված են հասցրել սիրիական Տարտուս նավահանգստի մոտ գտնվող հակաօդային պաշտպանության ստորաբաժանման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al-Araby Al-Jadeed լրատվականը։
Հրթիռակոծության հետևանքով երկու մարդ ստացել է թեթև վնասվածք, իսկ ստորաբաժանման տարածքում հրդեհ է բռնկվել։
Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտնել է, որ երկիրը շարունակում է հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ հավելելով, որ հարձակման թիրախ է դարձել Տարտուս նավահանգիստը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է, որ օդուժը ռազմական պահեստ է թիրախավորել Լաթաքիայի Կարդահա շրջանում։ Հայտարարության մեջ նշվել է, որ «Սիրիայի Կարդահա շրջանում գտնվող ռազմական օբյեկտն օգտագործվում էր սիրիական նախկին իշխանությունների կողմից մարտական տեխնիկա պահելու համար»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ