ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է դերասան, հումորիստ Արտյոմ Կարապետյանը։ Արտիստի հետ խոսել ենք մեր օրերում եթերում տիրող իրավիճակի, եթերային բառապաշարի ու ցենզուրայի մասին․ «Պետությունն օրինակ է հասարակության համար, եթե ես նայում եմ պետության բառապաշարը, ուրեմն մեր դաշտի բառապաշարը՝ «просто супер», - նշում է Արտյոմ Կարապետյանը։
Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք նաև տարիներ առաջ բռնության ենթարկվելու և իրավապահ մարմինների կողմից արձագանք չստանալու փաստին․ «Ուզում էի հասկանալ` ինչքանո՞վ են աշխատում իրավապահ մարմինները, հասկացա՝ չեն աշխատում», - ընդգծել է դերասանն ու ավելացրել․ «Քաոս է սա, չես կարող ասել` սրա բուժումը ո՞րն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
--00—ԱՊ