Պետությունը հաց վաստակելու գործիք է, հենց այդպես պետք է մտածել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2025 թվականի բյուջեի ներկայացման ժամանակ ասաց, որ պետությունը հաց վաստակելու գործիք է։ 

«Պետությունը սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունը ապահովվելու գործիք է, կամ ժողովրդի լեզվով ասած ՝հաց վաստակելու գործիք է։ Այսպես պետք է ընկալի պետույունն իրեն, և այսպես պետք է ընկալեն պետությունը սեփական քաղաքացիները, որովհետև եթե պետության և ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ասաց նա և հավելեց, որ նման ընկալման բացակայությունն է մեր քաղաքացիներին դրդում արտագաղթի։

«ՀՀ ավելի քան 1 մլն քաղաքացիներ բարեկեցության, իրենց կենսական կարիքներհ հոգալու համար, սկսած 90-ականների սկզբից արտագաղթել են։ Այստեղ մնացածներից շատերն էլ իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հետ»,- ասաց նա

Մանրամասներտը՝ տեսանյութում։

--00—ԼՀ