Ընտրությունները չեմ ճանաչում. Վրաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

սա

Մեզ զրկեցին ընտրելու իրավունքից, անցկացվեցին ռուսական ընտրություններ. խլել են ընտրությունների ինստիտուտը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ նախագահի` այս ընտրություններից հետո շատ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել երկրում նոր ընտրությունները, եթե ոչինչ չի փոխվել։

Նա ընդգծել է` չի ընդնում ընտրությունների արդյունքները. դրանք ընդունելն անթույլատրելի է։

«Մեր քաղաքացիները զրկվել են ընտրելու իրենց սահմանադրական իրավունքից, մեր արտագաղթյալները զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ տեղամասեր չբացելով, և ոչ միայն դա։

Այնքան բան կա պարզելու։ Ես շատ շնորհակալ եմ մեր արտասահմանյան գործընկերներին՝ դիտորդներին, որոնք գրի են առել տեղի ունեցած խախտումները», -ասել է Զուրաբիշվին։

Դիմելով ժողովրդին` նախագահն ասել է, որ նրանք հաղթել են և ոչ ոք իրավունք չունի ժողովրդից խլել այս եվրոպական ընտրությունները։

Ըստ Զուրաբիշվիլիի` ընտրական կեղծարարությունը սպիտակեցնելու համար օգտագործվել է տեխնոլոգիա:

«Մենք իրականում զոհ գնացինք ռուսական հատուկ գործողության՝ հիբրիդային պատերազմի նոր ձևերից մեկի, որն իրականացվեց մեր ժողովրդի, մեր երկրի վրա», -ընդգծել է նախագահը։

--00—ԼՀ