ԵՄ-ն չպետք է ճանաչի վրաստանյան ընտրությունները. Ռոթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ռ.p

Եվրամիությունը չպետք է ճանաչի Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Ռոթն ասել է՝ եթե ​​իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այդքան վստահ է իր ազնիվ հաղթանակին, ապա, անշուշտ, անմիջապես անկախ հետաքննություն կսկսի կեղծիքների մասին բոլոր մեղադրանքների վերաբերյալ:

«Դրանից հետո նոր ընտրությունների մասին որոշում պետք է կայացվի անկախ զեկույցի հիման վրա»,- շեշտել է Ռոթը:

--00—ԼՀ