ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը ստոր մարդ է, ես չգիտեմ, թե նա ինչպես է հայտնվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավիրած հավաքին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե «շնորհակալ է Ադրբեջանին, որ կալանավորել է Ռուբեն Վարդանյանին» և որ «նա պետք է սատկի Բաքվի բանտում»։
«Անգամ եթերային բառերս չի հերիքում, որ գնահատական տամ նման մարդուն», - հայտարարել է նա։
Խոսելով իր ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի վեճի մասին՝ նա ասել է, որ եթե Արգիշտի Քյարամյանը ապացուցի, որ իր որդու համար իր խնդրանքով նրան միջնորդել են, ինքը չի սպասի, որ իր վրա քրգործ հարուցեն, հաջորդ օրը մանդատը վայր կդնի։
Աղազարյանը հավելել է, թե իր կարծիքով այդ խառնվածքի տեր մարդը (ի նկատի ունի Քյարամյանին — խմբ.) չպետք է նման պաշտոն զբաղեցնի, բայց այդ որոշումը ընդունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ