ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 31-ին համատեղ մամուլի ասուլիս է տվել Սենեգալի առաջնորդի հետ։
Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին։
«Խիղճ ունեցող բոլոր երկրներին հորդորում ենք ավելի շատ ճնշում գործադրել Իսրայելի կառվարության վրա»,-ասել է նա։
Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովրդի կողքին կանգնենլն իրենց «եղբայրական պարտնքն է»։
Նշենք, որ չնայած 2023-ի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Թուրքիան պաշտոնապես հայտարարել է Պաղեստինին աջակցելու մասին և քննադատել Իսրայելին, մինչ օրս, սակայն, շարունակում է պահպանել որոշակի մակարդակով առևտրատնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ