Ադրբեջանում սպառնացել են, թե կարող են «ստիպել» Հայաստանին խաղաղություն հաստատել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

տտ

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է, որ Բաքուն կարող է Երևանին «ստիպել» ստորագրել խաղաղության համաձայնագիրը, սակայն «մեծահոգաբար» ուզում է փոխվստահության մթնոլորտ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ադրբեջանը, որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանում ռազմական հզորության կենտրոն, կարող է ստիպել Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը կարող է դա անել՝ ելնելով միջազգային իրավունքի պահանջներից, ինչպես նաև վկայակոչելով միջազգային պրակտիկայի տասնյակ փաստեր», - հայտարարել է նա։

--00—ԼՀ