Դեսպանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հրվ․ Կովկասում խաղաղությանը ուղղված ՀՀ ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

 դֆ.jpg

Հունվարի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Վալերի դը Բուի հետ։

 Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բելգիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության գործընկերության ձեռքբերումները և այդ գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

 «Զրուցակցի խնդրանքով դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը և ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ