Հիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ալ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 1-ին Բաքվում մեկնարկած «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողության ժամանակ խոսել է պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևը  ընդգծել է, որ Ադրբեջանը շատ ակտիվ է աշխատում, Հայաստանին հրավիրել է բանակցություններ սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ, և նույնիսկ մշակել է խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքներն ու նախագիծը։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կողմ է խաղաղությանը։ Նա հավելել է, որ այժմ դրական միտումներ կան, և իրենք գնում ենք դեպի խաղաղություն։

--00—ԼՀ