Թրամփի համակիրը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

 կ.jpg

Քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»։

Այս մասիմ Ջոել Թեննին հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում:

«Հաստատված է. ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Լրացուցիչ մանրամասները կներկայացնեմ երդմնակալությունից հետո»,- գրել է Թեննին:

--00—ԼՀ