ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կդառնա Բրիտանիայի առաջին վարչապետը 1944 թվականից ի վեր, ով կմասնակցի Փարիզում Ֆրանսիայի հետ զինադադարի տարեդարձին նվիրված միջոցառմանը, հայտնում է բրիտանական կառավարության կայքը։
Բրիտանացի վերջին ղեկավարը, ով նախկինում մասնակցել է նման միջոցառման, Ուինսթոն Չերչիլն էր, ով Ֆրանսիա էր այցելել 1944 թվականին Շառլ դը Գոլի հրավերով, նշում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը։
--00—ՅՄ