Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Մակրոնի, Թրամփի, ինչպես նաև Իլոն Մասկի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-12-08_08-58-23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գտնվում է Փարիզում՝ վերականգնումից հետո Աստվածամոր տաճարի բացման կապակցությամբ, զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում՝ կից հրապարակելով նաև լուսանկար։

Փաշինյանը հանդիպել է նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ։

--00—ՅՄ