Լոկոմոտիվը բանակցություններ է սկսել Թիկնիզյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

lokomotiv-nachal-peregovory--732x375

«Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի հետ։

«Մենք այժմ բանակցություններ ենք վարում Նաիր Թիկնիզյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Մենք պարբերաբար սկսում և ավարտում ենք բանակցությունները և կանոնավոր շփման մեջ ենք թիմի հետ: Այնպես չէ, որ մենք առաջարկ ենք արել, և նա մտածում: Մենք շփվում ենք. սա բարդ պահ է մեր իրականության մեջ»,- Ուլյանովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում երկաթուղայինները երկրորդ տեղում են։ Թիմը 15 հանդիպումից ունի 34 միավոր։ Միխայիլ Գալակտիոնովի թիմը տարել է 11 հաղթանակ, մեկ անգամ ոչ-ոքի է խաղացել և երեք անգամ պարտվել։ Առաջին տեղում «Կրասնոդարն» է, որը 14 խաղից հետո վաստակել է 36 միավոր։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ