ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալել էր «Ռուբինին»։ Հանդիպումն ավարտվեց մոսկովյան թիմի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
26-րդ րոպեին Թիկնիզյանի փոխանցումից հաշիվը կրկնապատկեց Անտոն Միրանչուկը։
37-րդ րոպեին իր թիմի 3-րդ գոլը խփեց Վլադիսլավ Սարվելին։
Նաիր Թիկնիզյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ընդգրկված չէր «Ռուբինի» հայտացուցակում։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ