Իսպանական ակումբը ամռանը Թիկնիզյանի համար առաջարկ է արել, սակայն Լոկոմոտիվը մերժել է այն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Screenshot_4

Իսպանական հեղինակավոր Diario AS մարզական պարբերականի լրագրող Խոսե Անտոնիո Էսպինան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ «Սևիլյայի» հետաքրքրության մասին։

«Որքան գիտեմ, «Սևիլյան» իսկապես հետաքրքրված է Թիկնիզյանով: Ամռանը որոշակի հետաքրքրություն կար, սակայն «Լոկոմոտիվին» չբավարարեց առաջարկը։ «Լոկոմոտիվը» «Սևիլյայից» չափազանց մեծ գումար էր պահանջում Թիկնիզյանի տրանսֆերի համար»,- Էսպինայի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ այս ձմռանը 25-ամյա խաղացողը կարող է տեղափոխվել իսպանական ակումբ, եթե անդալուզյան թիմի պաշտպան Վալենտին Բարկոն որոշի հեռանալ։

ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Նաիրը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ