Անահիտ Մանասյանը Բնունիսում այցելել է 44-օրյա պատերազմում անմահացած Էդգարի տուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

l-90x0wh-1420x827z-0.5537

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 11-ին Սիսիան համայնքի Բնունիս բնակավայրում այցելել է 44-օրյա պատերազմում անմահացած Էդգարի տուն: Այս մասին Մանասյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Էդգար Մարտիրոսյանի երազանքն իրականություն է դարձրել մայրը` Արսինե Սահակյանը, ում նախաձեռնությամբ երեկ հանդիպել էի Սիսիան համայնքի գյուղական բնակավայրերի հրաշք երիտասարդների հետ: Էդգարի ու մեր մյուս տղաների գործն անմահ է»,- գրել է նա։

--00—ՅՄ