Մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News 

305135581_5396830683743350_2605808215066609058_n

Կառավարությունը հաստատեց 1,34 մլրդ դրամ բյուջետային վարկի տրամադրումը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։

Նշվում է՝ տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը:

Համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել նշված համակարգերը` նպաստելով տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործմանը և եկամտաբերությանը:

Նախագիծը միտված է նաև համալիրի հետագա ինքնաֆինանսավորման հնարավորությունների ապահովմանը՝ պայմաններ ստեղծելով եկամուտների և զուտ շահույթի աստիճանական մեծացմանը: 

--00—ՅՄ