ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Ինձ մեղադրելը և քրեական վարույթ նախաձեռնելը քաղաքական բռնաճնշումների հերթական արարն էր, իրավապահ համակարգը պատանդի կարգավիճակում է, ստիպված են կատարում Փաշինյանի ցուցումները։ Ոստիկանությունը չէր կարող օպերատիվ տվյալներ ունենալ, որ մենք ապօրինի զենք ունենք, քանի որ նման բան չկա, բոլորս էլ կրթված մարդիկ ենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պետական կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Երեկ կառավարության նիստի ժամանակ, երբ իրավապահ համակարգին ասում էր՝ «ես քյասիբի ռադիո չեմ, արդյունք է պետք», նկատի ուներ, որ իր հրահանգներն իր ուզածով չեն կատարում, դա քաղաքական հրահանգ է։ Նա չի ասում՝ թմրանյութերի օգտագործման քանակն աճել է, ինչպես դրա դեմը առնենք, ինքը խոսում է ընդդիմադիրներին ճնշել ու հետապնդելու մասին։ Ասում է՝ ձեր աշխատավարձը բարձրացրել եմ, իմ բոլոր հրահանգները պետք է կատարեք»,- ընդգծեց բանախոսը։
Նրա կարծիքով, իրավապահ համակարգում շատերը հասկանում են, որ մի օր իշխանափոխություն է լինելու և կանգնելու են դատարանի առաջ, փորձում են ապօրինի հրահանգներ չկատարել։
Ավետիսյանի համոզմամբ, Փաշինյանը մինչև ընտրություններ ուզում է հասնել մի վիճակի, որ իրեն ընդդիմացող որևէ խելամիտ քաղաքական ուժ դաշտում չլինի, լինեն մասնատված, փոքր ռեսուրսով անհատներ, որ հեշտ հաղթի։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ