ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Այո', Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է անել, մեկ, երկու կետեր կան, որոնք էլ չեն գործում՝ Արցախի միավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Անկախության հռչակագիրը կարևոր փաստաթուղթ է, այն իր տեղում պետք է մնա, Սահմանադրության մեջ հղում անելով տարածքային պահանջ է դիտարկվում, Իրանում, Վրաստանում էլ մեր հայրենիքից հողեր ունենք, իրենք դա պահանջներ ներկայացնել կհասկանան»,- ընդգծեց պատգամավորը:
Խոսելով Սահմանադրության օրվա կապակցությամբ պարգևավճարներ ստանալու և ընդդիմության որոշմանը բարեգործությանը ուղղելուն վերաբերող հարցերի մասին, պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը այդ գումարի կարիքը չունի, դրա համար է հրաժարվել.
«Իմ կյանքի նվաճումներից մեկն այն է, որ 62 տարեկանում հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել, դեռ 50 հազար դոլար պարտք ունեմ։ Ընդդիմադիր պատգամավորների 99 տոկոսի համար պարգևավճարները նշանակություն չունեն, նրանք գումարի խնդիր չունեն, իսկ իշխանությունը դրա կարիքը ունի»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ