Ինտերը երկարաձգել է պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

ma.j

«Ինտերում» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Յան-Աուրել Բիսեկը ստորագրել է նոր աշխատանքային պայմանագիր, որը գործում է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։

Բիսեկը «Ինտերում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։

Այդ ժամանակվանից պաշտպանը 32 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

 --00—ԼՀ