ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

հհհ.j

ԵՄ խորհուրդը ևս 2 տարով՝ մինչև 2027թ․ փետրվարի 19-ը երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը. հայտնում է ԵՄ խորհրդի էջը։ 

«Առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանման և տեղում վստահության ամրապնդման առանցքային գործիք է»,- հայտնում են ԵՄ խորհրդից։

Նշված է, որ այդ նպատակով տրամադրվելու է ավելի քան 44 միլիոն եվրո բյուջետային հատկացում։

--00—ԼՀ