Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News 

photo_2024-11-17_15-04-51

Նոյեմբերի 17-ին, ժամը 11:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրականացրել են մերկասառույցի մշակման աշխատանքներ. խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

--00—ՅՄ