Տանձավեր գյուղի վերջնամասում 6 մեքենայի բախման հետևանքով 150 տրանսպորտային միջոց խցանվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

photo_2025-02-07_10-16-36

Փետրվարի 6-ին՝ ժամը 20:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տանձավեր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել շղթայական ավտովթար՝ 6 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ, ևս 9 տրանսպորտային միջոց հայտնվել է ճանապարհամերձ հատվածում․ 150 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:

Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են բերվել խցանումից։

--00—ՅՄ