ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում հանդիպեց Լատվիայի հավաքականի հետ։ Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը, փոխանցում է Armsport.am-ը։
«Առաջին խաղակեսի սկզբում որոշ բաներ չէին ստացվում, բայց կարողացանք փոփոխություն կատարել թե խաղի, թե ընմիջման ժամանակ։ Տղաները կարողացան երկրորդ խաղակեսում կատարել հանձնարարությունը, արդյունքն էլ՝ գոլերն ու հաղթանակը։
Առաջին բանը, որ ընդմիջմանը պահանջել եմ տղաներից, դա համբերությունն է, պահը, որ պետք է սպասել, համբերատար լինել»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սուրեն Չախալյանը:
--00—ՅՄ