Հովիկ Աղազարյանի՝ մանդատը դնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News 

f9064b1615eead13347312a5e70ebfae_M

Հովիկ Աղազարյանի՝ մանդատը դնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Պատգամավորը 24News-ի հետ զրույցում ասել է, թե մեզնից է տեղեկացել այդպիսի հրապարակումների մասին և չի պատրաստվում վայր դնել մանդատը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև միջադեպ եղավ, երբ Քյարամյանն իշխանական պատգամավորին մեղադրեց հովանավորչության մեջ, պնդելով, որ Աղազարյանի որդու քրեական գործով իրեն երկու անգամ միջնորդել են։

Քյարամյանի մեղադրանքներին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը պնդեց, որ որդու համար չի միջնորդել, բայց եթե դա ապացուցվի, պատրաստ է անգամ մանդատը վայր դնել։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ