Երևանում կրակոցներ են հնչել․ տղամարդը ոչ սթափ վիճակում մտել է հորաքրոջ տուն, հայհոյել, սպառնացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2024-11-18_15-06-08

Նոյեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 46-ամյա Գ․ Խ․-ն և հայտնել, որ իր քեռու որդին հարձակվել է իր ընտանիքի վրա: Րոպեներ անց էլ զանգահարել է Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Ս․-ն և հայտնել, որ այս պահին ավտոշուկայի խաչմերուկում անհայտ անձն ատրճանակով կրակում է իր վրա, խնդրում է ոստիկաններ մոտենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Գ․ Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 13։30-ի սահմաններում իր քեռու որդի Ա․ Ս․-ն ոչ սթափ վիճակում իրենց կամքին հակառակ մտել է իր տուն, իր մոր հասցեին  տվել է սպանության սպառնալիքներ և հայհոյանքներ, որից հետո ինքն Ա․ Ս․-ին վախեցնելու և դուրս հանելու նպատակով իրեն պատկանող «Սմիթ և Վեսսոն» տեսակի ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ