Քոչարի անհետացած նկարների հարցով դիմել ենք ոստիկանությանը, կա քրեական գործ. Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

«Այդ մասին նաև նախարարություն էր տեղեկություն ներկայացվել, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, ես տեղյակ եմ, որ քրեական գործ է հարուցված և հուսով եմ, որ  քննությունը պատշաճ տեղի կունենա և բոլորս այդ հարցերի պատասխանը կկարողանանք ամբողջական ունենալ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով  Երվանդ Քոչարի թանգարանից  անհետացած մոտ 500.000 դոլար արժողությամբ 7 ստեղծագործությունների մասին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել «Քոչար» մշակութային հիմնադրամը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 --00—ԼՀ